Իսրայելը մեղադրում է Իրանին նավի կալանման համար

Իսրայելի իշխանությունները դատապարտում են Եմենի հութիների կողմից Galaxy Leader բեռնատար նավի կալանումը և հարձակման մեջ մեղադրում Իրանին։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը միջազգային նավի վրա: Նավը, որը պատկանում է բրիտանական ընկերությանը և շահագործվում է ճապոնական ընկերության կողմից, Իրանի քմահաճույքով զավթվել է Եմենում հութի զինյալների կողմից»,- ասվում է տեքստում:
Նեթանյահուի գրասենյակի տվյալներով՝ նավի վրա «անձնակազմի՝ տարբեր ազգությունների 25 անդամ կա, այդ թվում՝ ուկրաինացիներ, բուլղարացիներ, ֆիլիպինցիներ և մեքսիկացիներ»։ «Նավում իսրայելցիներ չեն եղել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
«Սա իրանական ահաբեկչության ևս մեկ գործողություն է, որը քայլ առաջ է ազատ աշխարհի քաղաքացիների դեմ Իրանի ագրեսիայի շղթայում և միջազգային հետևանքներ է ստեղծում գլոբալ նավագնացության ուղիների անվտանգության վրա»,- ավելացրել է գրասենյակը:

«Արեգնազ Մանուկյանն ասաց՝ երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ». Քրիստինե Վարդանյան
4319:12
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
4419:00
Ըստ Դոնալդ Տուսկի՝ ուկրաինական բանակն ամեն ամիս տալիս է 27,000 զոհ և վիրավոր
9218:54
Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
9718:42
«Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա». Նաիրի Հոխիկյան
7916:48
«Մեր երեխաները խաղում են կյանքի համար վտանգավոր խաղահրապարակներում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7316:18
ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատի ՏԻՄ ընտրություններին՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ
7116:00
«ՀՀ-ի սոցիալական ապահովության համակարգը հայտնվել է խորքային արժեքային ճգնաժամի մեջ». Մհեր Մելքոնյան
7415:48