Ֆինլանդիան չեղարկել է Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը

Ֆինլանդիայի կառավարության արդարադատության փոխնախարար Միկո Պումալայնենն, ով իրավական գնահատական է տվել Ռուսաստանի հետ սահմանի սահմանափակումները խստացնելու՝ կառավարության օրենսդրական առաջարկություններին, դադարեցրել է դրանք, երեքշաբթի հայտնել է երկրի խոշորագույն Helsingin Sanomat թերթը։
«Արդարադատության փոխնախարարը որոշման նախագիծը (սահմանային սահմանափակումների մասին), հուշագրի նախագիծը և այսօր ներկայացված գաղտնի հուշագիրը գնահատել է օրինականության մոնիթորինգի տեսանկյունից: Պարզվել է, որ փաստաթղթերի հիման վրա չկան իրավական հիմքեր առաջարկվող բովանդակությամբ որոշման հետագա պատրաստման համար»,- ասվում է Պուումալայնենի հայտարարության մեջ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ սահմանին տեղաշարժն էլ ավելի խստացնելու մասին կառավարության օրինագիծը բավարար երաշխիքներ չի տրամադրել առ այն, որ որոշումը կպահպանի սահմանադրությամբ, ԵՄ օրենսդրությամբ, ՄԻԵԴ-ով և մարդու իրավունքների այլ փաստաթղթերով երաշխավորված միջազգային պաշտպանության համար դիմելու իրական և արդյունավետ հնարավորությունը:

Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
7413:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
6612:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
8012:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
6412:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7609:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11109:06
Սպասվում են տեղումներ
9007:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
13003:06