Ուկրաինա է բերվել սկյութական ոսկին
![]() 2420 Երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2023 թ., 18:18 Ուկրաինա է բերվել սկյութական ոսկին, իսկ Կիևում սկսվել է մաքսազերծման գործընթացը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը։ «Կիևի մաքսատունը սկսել է սկյութական ոսկու մաքսազերծումը: Հենց այս պահին 2694 կգ մշակութային արժեքով բեռնատարը, որը հայտնի է որպես «սկյութական ոսկի», մտել է Կիևի Պեչերսկի Լավրայի տարածք, որտեղ Ուկրաինայի ազգային թանգարանի գանձարանում Կիևի մաքսավորները կնույնականացնեն գանձերը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ փորձագետները ներկայում ուսումնասիրում են բերված 565 արտեֆակտների վիճակը։ «Դրանք, մասնավորապես, հնագույն քանդակներ են, սկյութական և սարմատական զարդեր, 2 հազար տարվա վաղեմություն ունեցող չինական զարդատուփեր»,- նշվում է թանգարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Անդրոշչուկի խոսքով, «հավաքածուի վիճակն ու հետագա ճակատագիրն այսուհետ լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության ներքո», քանի որ այն «միջազգային քաղաքական հնչեղություն է ստացել»։ «Սա պատասխանատվություն է դնում բոլորի վրա, ովքեր կանգնած են եղել հավաքածուն Ուկրաինային վերադարձնելու քաղաքական որոշման հետևում», - ասվում է հաստատության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի քան 2 տարի առաջ Զելենսկին հայտարարել էր՝ նախ կվերադարձնենք սկյութական ոսկին, ապա՝ Ղրիմը: |

«ԱՄՆ-ն չի մասնակցել Իրանում մարզադահլիճին և բնակելի թաղամասին հասցված հարվածներին». CENTCOM
8413:13
Դավիթ Մինասյանին տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ (տեսանյութ)
7113:12
Դավիթ Մինասյանի մոր ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
8612:54
«Սա ոչ թե արդարադատության դրսևորում է, այլ իշխանության վախերի արտահայտություն». Անուշ Պողոսյան
8312:48
«Դատարանը ոչ մի բան հաշվի չառավ»․ Արմեն Մելքոնյան (տեսանյութ)
8912:42
18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց (տեսանյութ)
6912:18
Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)
10112:00
«Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞վ եք կաշկանդված, որ չեք պատժում այս պատկերի մեղավորներին»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13711:00
