Ազգային հավաքականի տղաները կաջակցե՞ն Օզբիլիսին. ՀՖՖ-ում խառն են. «Ժողովուրդ»
![]() 708 Ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և հայտնի ֆուտբոլիստ, հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու ազգային թիմի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը, ում թեկնածությունն առաջարկել է գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն: ՀՖՖ մեր աղբյուրները փոխանցում են, որ ֆեդերացիայում մտավախություն ունեն, որ ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են հայտարարություն տարածել, որով կաջակցեն Արազին ու կոչ կանեն ՀՖՖ նախագահ ընտրել ֆուտբոլից իսկապես հասկացող, իշխանությունների հետ չսերտաճած Օզբիլիսին: Մեր աղբյուրները պնդում են, որ տեքստն արդեն քննարկվում է, ու, որոշ բացառություններով (կան տղաներ, որոնք չեն ուզում հրապարակային հայտարարել՝ պատճառաբանելով, որ դեռ ուզում են խաղալ ու խնդիրներ չունենալ գործողների հետ), միացողները շատ են: Մեզ փոխանցում են, որ ՀՖՖ նախագահ են ընտրում այնպիսի ՀԿ-ներ, որոնց գործունեությունը, մեղմ ասած, ակտիվ ֆուտբոլային չէ, ու շատերի մասին չգիտեն նույնիսկ ֆուտբոլասերները, իսկ, ահա, հայտնիները կա՛մ դեմ են, կա՛մ իրենց թեկնածությունն ունեն, կա՛մ դեռ բանակցում են՝ խոստանալով, օրինակ, խաղադաշտ կառուցել կամ այլ կերպ վարձահատույց լինել քվեի դիմաց: Մեզ զանգահարած ֆուտբոլասերները պնդում են՝ քանի դեռ այս մարդիկ են իշխանությունների ընտրյալը, ֆուտբոլը հետընթաց է ապրելու, ու խայտառակ պարտություններ ենք կրելու: Անհասկանալի է, թե Մելիքբեկյանն ինչ ձեռքբերումներ է իբրև աշխատանքի արդյունք ներկայացնելու իր ընտրության օրը. թերևս աշխատակիցների՝ ունեցվածք ձեռք բերելը»: |

Ավստրալիայում ապաստան խնդրած իրանցի 7 ֆուտբոլիստուհիներից 5-ը որոշել են վերադառնալ հայրենիք
142315.03.2026, 23:03
Լևիկ Միքայելյանը կրկին հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ չեմիպիոն (տեսանյութ)
209511.03.2026, 22:18
Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը
110110.03.2026, 12:24
Լևոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային
108810.03.2026, 10:42
Հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
153106.03.2026, 12:18
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակում 9-րդն է
144703.03.2026, 14:12
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունում (լուսանկար)
158202.03.2026, 00:48
Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը
169527.02.2026, 21:00
