Արցախցի երեխաների ծննդյան նպաստի դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք պատրաստվում են դիմել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, իրենց դիմումները կկարողանան ներկայացնել դեկտեմբերի 11-ից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
«Նպաստները նշանակվելու են նույն սկզբունքով, ինչ ՀՀ օրենսդրությունն է նախատեսել ՀՀ քաղաքացիների համար»,– ասաց նա։
Խոսելով խնամքի նպաստի մասին՝ Մանուչարյանը շեշտեց, որ կա կարևոր տարբերակում՝հաշվի առնելով՝ երեխան երբ է ծնվել՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։ Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով։
«2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ նրանից՝ ծնողը խնամքի արձակուրդում է, թե ոչ։ Խնամքի չափը որոշելիս այս դեպքում հաշվի կառնվի նրա խնամքի արձակուրդում գտնվելու փաստը։ Ընդ որում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստ է նշանակվում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ երեխայի և ծնողի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ–ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում»,– նշեց Մանուչարյանը։

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
144Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
34325.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
36424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
71220.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
158130.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160928.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
801823.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
296602.09.2026, 20:06