Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Բայդենի իմպիչմենթի համար հետաքննություն սկսելու օգտին
![]() 1712 Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 12:06 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, քվեարկել է նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի համար հետաքննություն սկսելու օգտին, հաղորդում է Reuters-ը: Որոշումն ընդունվել է 221 կողմ, 212 դեմ ձայներով: Խոսքը Բայդենին ուղղված հանրապետականների մեղադրանքների մասին է, ըստ որի՝ Բայդենն օգուտ է ստացել իր 53-ամյա որդու՝ Հանթեր Բայդենի՝ արտերկրում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Չինաստանում բիզնես գործունեությունից: Դրա մասին հստակ ապացույցներ նրանք չեն ներկայացրել։ Բայդենը քննադատել է հանրապետականներին՝ նշելով, որ նրանք անտեսում են Ուկրաինայի և Իսրայելի համար ներքին քաղաքականության առաջնահերթությունների և լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ իր հարցումները: «Ամերիկացիների կյանքը բարելավելու փոխարեն նրանք կենտրոնացել են իմ դեմ հարձակման վրա»,- ասել է Բայդենը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
