««Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում, հնարավոր է, փոփոխություններ կատարվեն». Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփեց «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը:
Մրցույթից առաջ անցկացման ձևաչափի, հավակնորդների և այլ հարցերի շուրջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զրուցել է լրագրողների հետ: Նրա խոսքով՝ մրցույթի կարգը հաստատված է, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի խնդիրներ չեն առաջացել, այն շարունակում է գործել:
«Առաջնորդվում ենք այդ կարգով. հավատարմագրված լրագրողներն ու հավաքականների մարզիչները քվեարկում են ու որոշում լավագույն տասը մարզիկներին: Բալային համակարգը ևս սահմանված է: Այն, որ կան որոշակի դժգոհություններ, կարծում եմ, նորմալ է: Կարծիքները տարբեր են. շատերը մատնանշում են հավակնորդների ցուցակում հրաձիգ Էլմիրա Կարապետյանի անվան բացակայության մասին: Ես ևս համակարծիք եմ, որ Էլմիրան մեր լավագույն մարզիկներից է և առաջինն է Օլիմպիական ուղեգիր նվաճել, սակայն իր արդյունքներով նա այնքան միավոր չի հավաքել, որպեսզի ընդգրկվի քսանյակում: Գոյություն ունի մրցույթի անցկացման հաստատված կարգ, որով առաջնորդվում ենք, և չկա որևէ կամայականություն»,- նշել է Կարեն Գիլոյանը:
Նախարարի տեղակալը նշել է, որ մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը ևս դիտարկում է:
«Անկասկած, լավարկումների ու փոփոխությունների կարիք կա: Հաջորդ տարվա սկզբին կհավաքագրենք մասնագետների կարծիքներն ու դիտարկումները: Պետք է ոչ թե բացառությունների սկզբունքով ընթանանք, այլ ունենանք հիմք՝ այս կամ այն որոշման համար: Կառուցողական քննարկումների արդյունքում, վստահ եմ, կիրականացնենք անհրաժեշտ բարալավումները»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ամփոփել է սպորտային 2023 թվականը: Նրա խոսքով՝ 445 մեդալների առումով նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 40 տոկոսի աճ, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է:
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը կատարում են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու ՀՀ ազգային հավաքականների մարզիչները՝ անցկացնելով բաց քվեարկություն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն քվեարկության ավարտից անմիջապես հետո:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
6914:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
164Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
160Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
182527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
178827.10.2026, 09:31