2022-ին 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, թունավոր նյութերի ազդեցության հետևանքով. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը. «Արդյո՞ք ձեր տանը դեղերը պահվում են անվտանգ վայրում:
2022 թվականին մինչև 17 տարեկան 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, կենսաբանական նյութերի և գերազանցապես ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցության հետևանքով:
Նրանցից 35-ը մինչև 1 տարեկան երեխաներ են:
ՀԻՇԵ՛Ք՝
փոքր երեխան կարող է հաբերը նմանեցնել կոնֆետի, իսկ հեղուկ դեղերը՝ քաղցր ըմպելիքի:
Ուստի՝
դեղերը, վիտամինները և բժշկական պարագաներն անհրաժեշտ է պահել երեխաների համար անհասանելի վայրում,
համոզվե՛ք, որ ձեզ հետ վերցվող դեղերը (պայուսակում, դրամապանակում, գրպանում կամ տարաներում) երեխաների տեսադաշտից հեռու են,
երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին,
միշտ կարդացե՛ք ներդիր թերթիկը՝ նախքան դեղը երեխային տալը,
դեղերը պահե՛ք իրենց տուփով՝ չշփոթելու համար,
սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»:

Եվրոհանձնաժողովը նախատեսում է արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր ամբողջ Եվրոպայում
433422.07.2026, 21:51
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի եղբայրը
158621.07.2026, 10:24
Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից
179415.07.2026, 16:30
«Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից ընկնելն է»․ ԱՆ
180013.07.2026, 17:12
«Էս հակահիգիենիկ բամբակների արտադրությունն ու վաճառքը ո՞վ է թույլատրել». Ռուզաննա Ստեփանյան (տեսանյութ)
199910.07.2026, 12:12
«Խաղասարքերը տեղադրվել են արդեն վնասված վիճակում». Արսեն Նիկողոսյան
211908.07.2026, 16:30
«Թող ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ
273801.06.2026, 20:48
«Ուզում ես՝ մաման քշի՞, շատ լավ»․ Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է (տեսանյութ)
361409.05.2026, 13:30