Էրդողանը Զելենսկիին Ուկրաինայի վերաբերյալ առաջարկ է արել
![]() 1044 Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 00:18 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Անկարայի՝ միջնորդ դառնալու և Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։ «Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում՝ դադարեցնելու արյունահեղությունն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ պաղեստինյան տարածքներում և հասնելու կայուն խաղաղության»,- նշել են գրասենյակից։ Դեկտեմբերին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց թուրքական կողմի պատրաստակամության մասին՝ հերթական անգամ ակտիվացնելու Ստամբուլի գործընթացը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Մինչ այս Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է դառնալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու բանակցությունների ընդունող երկիրը։ Նա նշել է, որ Անկարան կապ է պահպանում Մոսկվայի հետ՝ հակամարտության արդար, խաղաղ կարգավորման հասնելու համար։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
