«Հրադադար` չի նշանակում խաղաղություն». Զելենսկի

Էստոնիա այցի ընթացքում նախագահ Ալար Կարիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներկայիս իրավիճակում հրադադարը Ռուսաստանին թույլ կտա ուժեղանալ, համալրել պաշարները՝ նոր հարձակումից առաջ, հաղորդում է ERR-ը:
«Հրադադար՝ չի նշանակում խաղաղություն: Դա նաև քաղաքական երկխոսության հնարավորություն չի տալիս: Ռուսաստանի զինամթերքի և անօդաչու սարքերի պաշարները սպառվում են, Ռուսաստանը շատ փորձառու զինվորներ է կորցրել: Պատահական չէ, որ նրանք փորձում են Իրանից գնել «Շահեդ» անօդաչուներ և բանակցություններ են վարում զենքի գնման շուրջ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայից: Բայց եթե ռազմական գործողություններում ընդմիջում լինի, և Ռուսաստանին երկու-երեք տարի տրվի, նրանք կարող են վերականգնել իրենց ուժերը և առավելություն ապահովել մարտի դաշտում: Ուկրաինան հրադադարի մասին ցանկացած որոշում կկայացնի՝ հիմնվելով բացառապես իր շահերի վրա»,- ասել է Զելենսկին:

«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
4217:48
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
3017:42
Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը
5717:36
Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը՝ Դուբլինում
4617:30
«Պետբյուջեի հաշվին տուրիստական կայֆեր վայելելով՝ ուզում են ՔՊ-ական օրինագծերն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
5017:18
«Գողակա՞ն ես դու, ա՛յ տղա, թե՞ խուժան»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5517:12
Դուբլինում Ալիևը հանդպել է Զելենսկիի հետ
4817:06
Կրեմլում սկսվել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
10516:42