«Հանրային հեռուստաընկերություն»-ը հրաժարվում է նշել, որ հայ ըմբիշը 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցուն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայ ըմբիշ, 57 կգ Արսեն Հարությունյանը 1 րոպե 28 վայրկյանում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ ԵԱ եզրափակիչ: ՄԱՄՈՒԼ.ամ-ը նկատել է, որ մինչ բոլոր լրատվականները նշում են այն փաստը, որ հայ ըմբիշը նվաստացուցիչ պարտության է մատնել ադրբեջանցուն, «Հանրային հեռուստաընկերություն»-ն անգամ չի նշում, թե ում նկատմամբ է նա հաղթանակ տոնել: «Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է:
57 կգ քաշային հայ ըմբիշը վաղը կպայքարի Եվրոպայի 4-րդ չեմպիոնության համար»,- նման տեքստով է փաստն արձանագրում երկրի թիվ 1 հեռուստաալիքը:
Նկատենք, սակայն, որ «Հ1»-ը հայ ըմբիշների մյուս բոլոր գոտեմարտերը լուսաբանելիս պարտաճանաչությամբ նշում է, թե ում դեմ է պայքարել հայ մարզիկը: Օրինակ, Արսեն Հարությունյանի հաղթանակի լուրը հրապարակելուց րոպեներ անց «Հ1»-ը լուսաբանում է Արման Անդրեասյանի հաղթանակի լուրն ու գրում. «70 կգ քաշային Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է:
Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 8-5 հաշվով կամային հաղթանակ տարավ Հունգարիայի ներկայացուցիչ Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ»:

«Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի համակարգում կոռուպցիա է, ֆուտբոլասերները մարզադաշտից հիասթափված են հեռանալու»․ Ոսկան Սարգսյան
4117:18
Մոլդովայի դեմ ֆուտբոլային խաղն ավարտվեց ոչ-ոքի
95Երեկ, 21:12
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՔՊ-ի նախընտրական շտաբում է (տեսանյութ)
17708.06.2026, 00:36
Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
101002.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
68602.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
38901.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
38901.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
28801.06.2026, 18:42