Արսեն Հարությունյանը 3 մենամարտ անցկացրեց առաջնությունում` 3-ում էլ հաղթելով 10:0 հաշվով

Ինչպես հայտնել ենք, րոպեներ առաջ Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի 57 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում ջախջախիչ պարտության մատնելով թուրք Մուհամեդ Քարավուշին։
Ինչպես եզրափակիչը, մինչ եզրափակիչ ընկած գոտեմարտները ևս մեր ըմբիշը հաղթահարել է առանց որևէ դժվարության։ Նա պայքարն սկսել է քառորդ եզրափակչից և 10։0 հաշվով առավելության հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ։ Կիսաեզրափակչում էլ գրանցվել է նույն 10։0 հաշիվը․ 24-ամյա Արսեն Հարությունյանը ջախջախել է ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին։
Եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակից, թուրք Մուհամեդ Քարավուշը ևս եզրափակիչ էր հասել նմանատիպ հաշիվներով տարած հաղթանակներով՝ առանց մրցակիցներին միավոր տալու։ Վճռորոշ գոտեմարտում, սակայն, ավելի ուժեղ գտնվեց Արսեն Հարությունյանը՝ ընդամենը 52 վայրկյանում հաղթելով նույն 10։0 հաշվով և իր կարիերայում չորրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2019, 2022 և 2023 թվականներին, սակայն այդ տարիներին նա հանդես է եկել 61 կգ քաշային կարգում։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
167Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
26230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
153927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
54727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
152027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
160126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
51525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
60024.10.2026, 19:54