«Գոնե չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ հայտնի դարձավ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Մի երկու օր առաջ էլ ոգևորվում էինք մեր ըմբշամարտիկներով, հատկապես, երբ նրանք հաղթանակ էին տոնում թուրք-ազերի ըմբիշների դեմ մենամարտերում...
Առավել քան արցունքախառն էր ոգևորությունս, երբ տեսա, թե ինչպես է Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթական դափնեպսակը խոնարհում եղբոր՝ Արցախյան ազատամարտի հերոս Տարոն Անդրեասյանի հիշատակին...
ՀԱՅՈՑ «սպորտային օրը», կարծես, իր տարերքի մեջ էր և ուր որ է ոգևորությամբ կավարտվեր, բայց... մեկ էլ երեկոյան հայտնի դարձավ, որ «թմրանյութերի իրացման և շրջանառության կասկածանքով» ոստիկանության բաժանմունք են տարել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանին... Մի մարդու, ով ինչպես նրա պաշտպանն է ներկայացնում, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա...
...Ձեռքերս ծալել կրծքիս և մտածում եմ՝ լավ, սրանք էլ ի՞նչ պիտի անեն, որ ՄԵՆՔ վերջապես հասկանանք և, գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ...»:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
167Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
26230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
153927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
54727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
152027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
160126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
51525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
60024.10.2026, 19:54