Մեր բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային

1896
Կիրակի, 25 փետրվարի, 2024 թ., 20:37
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Ալբանիային:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, սակայն Հայաստանի հավաքականը մեկ միավորի առավելություն ստացավ վերջում՝ 24:23: Երկրորդ քառորդում ևս թիմերը փոխանակվում էին գրոհներով ու պահպանում հավասարություն: Հայաստանի ընտրանուն հաջողվեց 6 միավորի առավելություն ստանալ՝ 48:42:
Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունն ու հաղթեց 84:79 հաշվով:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերին՝ հյուրընկալելով Ավստրիայի հավաքականին: Այդ խաղը կկայանա նոյեմբերի 24-ին:

Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
149Երեկ, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
23924.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
28124.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
30424.10.2026, 10:24
Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ակտիվ մարզիկը, ով իր կարիերայի ընթացքում վաստակել է 2 միլիարդ դոլար
53724.10.2026, 00:24
Ասուլիսի ժամանակ Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)
62423.10.2026, 11:00
«Պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Արսեն Հարությունյան (լուսանկար)
43021.10.2026, 21:36
Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
162820.10.2026, 22:00