Շոլցը բացառել է գերմանական զինվորականների և ՆԱՏՕ-ի զորքերի ուղարկումն Ուկրաինա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դրեզդենում քաղաքացիների հետ երկխոսության ժամանակ բացառել է գերմանական զինվորականների և ՆԱՏՕ-ի զորքերի ուղարկումն Ուկրաինա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր ելույթում նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի պատերազմի սրումը և պատերազմը Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև։
«Ուկրաինական հողում չեն լինի ոչ գերմանացի զինվորականներ, ոչ էլ ՆԱՏՕ-ի զինվորներ»,- հավելել է կանցլերը՝ ասելով, որ ինքը հավատարիմ է մնում այս տեսակետին:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր վիճահարույց հայտարարությունն Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին։ Դաշնակիցները հրաժարվել են պաշտպանել քաղաքական գործչի նման պատճառաբանությունը։ Ավելին, Կիևին աջակցելու մասին վեճերը, ըստ լրատվամիջոցների, արդեն իսկ հանգեցրել են բացահայտ թշնամանքի Փարիզի և Բեռլինի միջև։ Կրակի վրա յուղ են լցնում Ուկրաինայի և Լեհաստանի միջև առկա խնդիրները, ինչպես նաև Հունգարիայից և Սլովակիայից հնչող՝ բանակցելու կոչերը ռազմական մատակարարումների փոխարեն, գրում է «Գազետա»-ն:

«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
2803:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
4702:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
7200:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
91Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
83Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
80Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
181Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
77Երեկ, 22:36