ՀՖՖ փոխնախագահի որդին ազատվել է զինծառայութունից, բայց ֆուտբոլային կյանքում չկա. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին չի ծառայել բանակում: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Փետրվարի 14-ին հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին՝ հետևյալ բովանդակությամբ. «ArmLur.am-ը տեղեկացել է, որ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Արմենի Նիկողոսյանը (ծնված 23.07.1995 թվ-ին, գրանցման հասցեն՝ Երևան, Դեմիրճյան փ. 17Ա 15) ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ֆուտբոլային կարիերա շարունակելու հիմնավորմամբ, սակայն հետագայում նրան ակտիվ ֆուտբոլում չենք տեսել: Ի՞նչ հիմնավորմամբ է ծառայությունից ազատվել Էդգար Նիկողոսյանը: 2018 թվականից հետո, երբ շատ պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման փաստաթղթերը սկսեցին ուսումնասիրվել, արդյոք Արմեն Նիկողոսյանի որդու ծառայությունից ազատման փաստը ստուգվե՞լ է. եթե ոչ, ինչո՞ւ»:
Ի պատասխան, ՊՆ-ից հայտնել են. «Նիկողոսյանը օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»: Իսկ թե ինչ հիմքով, ՊՆ-ից հրաժարվել են պատասխանել՝ մատնանշելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:
Արդյո՞ք 2013-ին 18-ը բոլորած Էդգար Նիկողոսյանն իսկապես ֆուտբոլային կարիերա է ունեցել և ունի. փնտրեցինք տեղեկություններ, չգտանք: Զանգահարեցինք հորը՝ Արմեն Նիկողոսյանին, որը, սակայն, հրաժարվեց զրուցել մեզ հետ. չկարողացանք պարզել, թե ի՞նչ հիմքով է որդին ազատվել զինծառայությունից, և ինչո՞ւ չի զբաղվել հետագայում ֆուտբոլով, և ամենակարևորը՝ ո՞ւմ միջնորդությամբ է ազատվել որդին բանակից»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
167Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
26230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
153927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
54727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
152027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
160126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
51525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
60024.10.2026, 19:54