#CNN-ը բացահայտել է՝ երբ ԱՄՆ-ը հավանություն կտա Ուկրաինային գումար ուղարկելուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ջոնսոնը մարտ-ապրիլ ամիսներին կարող է քվեարկության դնել նոր բյուջեի մասին օրինագիծը, որը նախատեսում է Ուկրաինային 60 միլիարդ դոլար ուղարկել, գրում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
«Մայքլ Ջոնսոնը հանդիպել է հանրապետականների հետ, որոնք առաջ են տանում նախագծի գաղափարը, որը ներառում է Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելը: Խոսնակը կոչ է արել լրամշակել նախագիծը, որպեսզի այն քվեարկության դրվի մարտ-ապրիլ ամիսներին»,- նշում է հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրների՝ օրինագծի լրամշակմամբ զբաղվում է արտաքին գործերի պալատի նախագահ Մայքլ ՄքՔոլը: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, Ջոնսոնը ռիսկի է դիմում՝ այն քվեարկության դնելով, քանի որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները կարող են քվեարկել խոսնակի պաշտոնից նրա հեռացման օգտին:

«Մարզերում 5 դպրոց փակում են․ դպրոց պահելու համար բյուջեում փող չկա», Ոսկան Սարգսյան
5319:06
«Քննարկեցինք Հայաստանում դեղերի գները նվազեցնելու վերաբերյալ մեր ծրագիրը»․ Նարեկ Կարապետյան
5818:42
«Մարզերում գործարկվում է դպրոցական ավտոբուսների ծառայությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6918:24
«Ուժայինների «լակատորներն» արդյունավետ աշխատում են միայն ընդդիմադիրներ որսալու համար»․ Դերենիկ Մալխասյան
6117:48
«Տեղեկություն կա, որ Կապանում ևս մեկ ադրբեջանցու են բռնել»․ Լիա Սարգսյան
9317:30
«Անկարայի գործնական քայլերն ավելի խոսուն են, քան հայ-թուրքական «կարգավորման» մասին հայտարարությունները»․ Շիրազ Խաչատրյան
6917:18
«Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»»․ Վլադիմիր Մարտիրոսյան
6416:54
«Երկրում «խաղաղություն» է, ով ուզում մտնում-կրակում է»․ Մարգարիտ Եսայան
6816:30