Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Խոշոր ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ կա երեք զոհ

Խոշոր ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ կա երեք զոհ
306
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 16:36

Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:
Տուժածներ Բ. Ս-ն (ծնված 1990թ.), Տ. Մ-ն (ծնված 1989թ.), Զ. Գ-ն (ծնված 1985թ.), Խ. Մ-ն (ծնված 1986թ.) և Ի. Ա-ն (ծնված 1989թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ-ի, Խ. Մ-ի և Ի. Ա-ի մահը: