Վթարներ և վրաերթ` Երևանում. կա զոհ
359 Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 22:18 Մարտի 25-ին մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուբեն Մնացականյանի վարած Nissan մակնիշի և 60-ամյա Մանվել Ղրդիլյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Երևանի բնակիչ 54-ամյա Արտավազդ Մանուկյանը իր վարած Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մանկիշի ավտոբուսով բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, Nissan-ին բախվելուց հետո վերջինը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել Opel-ի վարորդ Մ․ Ղրդիլյանին և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Մանսուրյանին, որից հետո Nissan-ը բախվել է Opel-ին։ Վթար-վրաերթի հետևանքով Ռ․ Մնացականյանը, Ն․ Ղրդիլյանը, Զ․ Մանսուրյանը և ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 35-ամյա Քնարիկ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ մարտի 26-ին, կեսօրից որոշ ժամանակ անց վիրավորներից Ա․ Ղրդիլյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
|
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
16300:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
223Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
206Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
31825.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
21625.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
40625.04.2024, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
43823.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
120423.04.2024, 09:48