Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայրենիք ուրացողը կուրանա և՛ Ազգ, և՛ Պետություն, և՛ Աստված»․ Շարմազանով

«Հայրենիք ուրացողը կուրանա և՛ Ազգ, և՛ Պետություն, և՛ Աստված»․ Շարմազանով
224
Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ., 16:18

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պետության սահմանները գծվում են մարդկանց, իսկ Հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից։
Հայրենիք չգնահատողը, պետության արժանի չէ։
Պետությունը Հայրենիքի մասն է ու դրսևորման ձևը։
Անթույլատրելի է հակադրել Հայրենիքն ու Պետությունը։
Աստված, Ազգ և Հայրենիք՝ սրանք են անփոփոխ արժեքները։
Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական։
Պետության սահմանները կարող են և՛ ընդարձակվել, և՛ փոքրանալ։
Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված։
Առանց Հայրենիք պետություն չկա։
Հայրենիք ուրացողը կուրանա և՛ Ազգ, և՛ Պետություն, և՛ Աստված»։