Մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղին․ ԱՆ

Ամեն տարի հազարավոր երեխաներ տուժում են ավտովթարներից: Թեմային անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մանկական նստատեղը (քարսիթը) 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների՝ վնասվածքներ ստանալու հավանականությունը: Իսկ ամրագոտիների օգտագործումը կիսով չափ նվազեցնում է մահվան և լուրջ վնասվածքների ռիսկը մեծ երեխաների և մեծահասակների համար:
Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար պարտադիր պահանջ է մեքենաներում քարսիթի առկայությունը: Քարսիթի ճիշտ ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:
1. Երթևեկելիս մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:
2. Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքերը, գլուխը, ոտքը:
3. Երեխային երբեք ավտոմեքենայում մենակ չթողնել:
4. Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:
Նշենք, որ ավտոմեքենայի ընթացքին հակառակ ուղղությամբ նստեցնելը ցանկալի է մինչև 2-3 տարեկանը լրանալը՝ համաձայն Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայի խորհրդատվության:
Երեխայի անվտանգության ապահովումը ծնողի կարևորագույն խնդիրներից մեկն է:

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
136Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
33625.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35924.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70920.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157830.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160628.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
800823.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
296302.09.2026, 20:06