Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը

Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
268
Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 10:48

Օրեր առաջ Երևանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող «Զիգզագ» խանութը, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Մարտի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Ռոբերտ Կ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ից 05:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ոտքով կոտրել է խանութի մուտքի ապակյա դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի 13 բջջային հեռախոսներ։

Գողության հետևանքով պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։