Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Օգնության հասած ավտոմեքենան այրվել է

Օգնության հասած ավտոմեքենան այրվել է
310
Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 22:18

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի՝ որպես շարժական «վուլականիզացիա» օգտագործվող ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և «Volkswagen ID 6»-ի վարորդը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի՝ ներսում գտնվող իր ողջ գույքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շարժական «վուլկանիզացիան» ժամանել էր «Volkswagen»-ի վարորդի կանչով, քանի որ ճանապարհին եղած փոսերի պատճառով «Volkswagen»-ի առջևի անվահեծանը վնասվել էր: Սակայն, դեռ աշխատանքները չսկսած՝ օգնության եկած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու արագ տարածվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: