Անկարայի քաղաքապետը հայտարարել է իր հաղթանակի մասին

Անկարայի ներկայիս ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավասը, ով կրկին առաջադրվել է Թուրքիայի տեղական ընտրություններին, հայտարարել է իր հաղթանակի մասին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցեցին մեզ, չնայած զրպարտության հոսքերին, որոնք թափվեցին մեզ վրա: Ես կկրկնեմ այն, ինչ ասել եմ 2019 թվականին: Սա հաղթանակ չէ, քանի որ սա պատերազմ չէ: Մենք շարունակելու ենք ծառայել Անկարային և ժողովրդին: Բայց նրանք, ովքեր աջակցում էին մեր հակառակորդին, չպարտվեցին: Այստեղ միակ պարտվողը Թուրգութ Ալթինոքն էր (իշխող կուսակցության թեկնածուն): Նա ավարտեց իր քաղաքական կարիերան»,- ասել է Յավասը՝ ելույթ ունենալով Անկարայի բնակիչների առջև։
Արձանագրությունների 62%-ի մշակման արդյունքների հիման վրա Յավաշը ստանում է 58,9%-ի, Ալթինոքը՝ 33,1%-ի աջակցությունը։ Յավաշը հնարավորություն է ստանում ղեկավարել Թուրքիայի մայրաքաղաքը ևս հինգ տարի։
Անկարայի քաղաքապետը նշել է, որ «ներկայիս ընտրություններն իր և իր կուսակցության (Ժողովրդահանրապետական կուսակցություն, CHP) համար դառնում են հետագա քաղաքական գործունեության ճանապարհային քարտեզ»։ Նա նաև ասել է, որ առկա միջանկյալ արդյունքների համաձայն, Անկարայի նահանգի CHP-ի թեկնածուները ստանում են իրենց վերահսկողության տակ գտնվող 25 շրջաններից 16-ը։

Ռուբեն Մելիքյանը կստանձնի Վահրամ Սահակյանի պաշտպանությունը
4717:54
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
6116:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
5916:24
«Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»․ Վիկտոր Մնացականյան
6116:12
Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
8016:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
12615:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6515:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8614:06