Իսրայելի դեսպանատներն ուժեղացրել են անվտանգությունը Իրանի սպառնալիքի պատճառով
![]() 825 Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 23:24 Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և նրա տեղակալ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի սպանությունից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումներն Իսրայելի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական առաքելություններում ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։ «Խնդրում ենք ձեզ զգոն լինել և ավելի մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կատարվում է ձեր շուրջը՝ հատուկ շեշտադրելով ամենօրյա տեղաշարժերը»,- այս հրահանգները տրվել են արտերկրում Իսրայելի դեսպանատների դիվանագետներին։ Մտավախություն կա, որ Իրանը կփորձի հարձակվել արտերկրում Իսրայելի առաքելության վրա՝ որպես վրեժ Դամասկոսում գեներալների սպանության համար։ |

«Էփշտեյնն ԱՄՆ-ում վեց գաղտնի պահոց ուներ, որտեղ թաքցնում էր իր արխիվը»․ #TheTelegraph
6117:49
«50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Ձեր ստերն ու տված կտերը էլ չեն անցնում»․ Ոսկան Սարգսյան
6417:18
Ռուբեն Ռուբինյանն այցելել է Սաղմոսավանք, հանդիպել Տեր Օշինի հետ (տեսանյութ)
8417:12
«Ձեր ադրբեջանցիներին խորհուրդ տուր՝ Արցախի եկեղեցիները չպղծեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
10216:36
«ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ»․ Տիգրան Աբրահամյան
8116:30
«Դուք արդարադատություն չեք իրագործում, դուք դատում եք արդարությունը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9616:24
«Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը»»․ Հակոբ Բադալյան
8216:12
