Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Լունապարկի» տարածքում գտնվող սրճարանում հրդեհ է բռնկվել

«Լունապարկի» տարածքում գտնվող սրճարանում հրդեհ է բռնկվել
256
Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 12:30

Այսօր՝ ապրիլի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում սրճարան է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները նախ կանխել, ապա մարել են «Golf» սրճարանում առաջացած հրդեհը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել է ներսում եղած գույքի մի մասը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։