Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Փրկարար ծառայությունը՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի վթարի մասին

Փրկարար ծառայությունը՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի վթարի մասին
264
Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 14:06

Ապրիլի 7-ին, ժամը 08։33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազատար ավտոմեքենան շրջվել է, ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Iveco» մակնիշի ավտոցիստեռնը՝ բեռնված 20 տոննա հեղուկ գազով (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972թ.) կողաշրջվել է, գազի արտահոսք չկա. մեքենայի բաքից առկա է դիզվառելիքի արտահոսք:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, մեքենայի խցիկից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս արձանագրել են վարորդի մահը:
Փրկարարները կատարել են ցիստեռի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացվում է հերթապահություն:

Կողաշրջվել է ավտոցիստեռն. կա զոհ
Կողաշրջվել է ավտոցիստեռն. կա զոհ
Կողաշրջվել է ավտոցիստեռն. կա զոհ
Կողաշրջվել է ավտոցիստեռն. կա զոհ