«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
![]() 250 Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 11:48 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տավուշի մարզպետի եղբայր Վահե Ղալումյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե առավոտյան կիրանցում ոստիկանները բռնի ուժ չեն կիրառել․ «Ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով ստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, սակայն ոչ ոք բռնության չի ենթարկվել, այս մասին հավաստիացրել են նաև բերման ենթարկվողները»,-նշեց պատգամավորը՝ ընդդիմադիրներին մեղադրելով Կիրանցի բնակիչներին իրենց շահերի համար օգտագործելու մեջ։ «Լավ է, որ գնում եք գյուղ, բայց գյուղացիների դարդն էն չի, որ միջպետական ճանապարհը փակ մնա, անհասկանալի պահանջներ առաջադրվեն, իրանց խնդիրը մեկ-երկու տան հարցն է, որի շուրջ վարչապետը խոսել ու ասել է, որ դա պետության խնդիրն է։ Թե պետությունն ինչպես կլուծի այդ խնդիրը, առաջիկայում կերևա։ Կիրանցում սահմանազատում է իրականացվելու 11 կետերում, որոնցից 7-8-ում աշխատանքերը մոտ օրերս կկատարվեն, վիճելի են 3-4 կետերը, որտեղ աշխատանքները բնակիչների սեփականության վկայակաների ուսումնասիրության համար հետաձգվել են»,- նշեց Վահե Ղալումյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
