34-ամյա որդին սպանել է մորը, ապա ցած նետվել Կիևյան կամրջից
582 Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 21:24 Այսօր՝ ապրիլի 20-ին, դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն և ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, պարանոցի մասը կտրած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 63-ամյա Նաիրա Մ-ի դին։ Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կամրջից իրեն ցած նետած քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ-ն է, ով Ավանում սպանված կնոջ որդին է։ Ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ տղան սպանել է մորը, ապա եկել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել։ |
Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա (լուսանկար)
13713:00Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
253Երեկ, 09:36Էջմիածինցի երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդների
316Երեկ, 00:00Այսօր մահացած պայմանագրային զինծառայողն Ազատամուտից էր՝ 3 երեխաների հայր (լուսանկար)
31307.05.2024, 23:36Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին
27307.05.2024, 22:06Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
67806.05.2024, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
31906.05.2024, 10:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
32806.05.2024, 08:48