Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ժողովուրդը պարտավոր է փոխել այս իշխանությունն՝ առանց ընտրությունների». Արթուր Ղազինյան

«Ժողովուրդը պարտավոր է փոխել այս իշխանությունն՝ առանց ընտրությունների». Արթուր Ղազինյան
225
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 17:06

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդը ոչ միայն կարղ է, այլև պարտավոր է փոխել այս իշխանությունն առանց ընտրությունների:
Իշխանական քարոզչական մեքենան արդեն մի քանի օր է, ինչ «ահազանգում է» ժողովրդի «առանց ընտրությունների» իշխանափոխություն անելու «վտանգի» մասին՝ գնահատելով դա որպես հակաժողովրդավարական և հակասահմանադրական:
Սրանք այնքան անգրագետ են, որ նույնիսկ չգիտեն, թե ինչ կառավարման համակարգում են գործում, չգիտեն, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետի ու կառավարության փոփոխության համար ընտրություններ պետք չեն:
Ընտրություններ պետք են նոր խորհրդարան ձևավորելու համար, իսկ այդպիսի պահանջ ժողովուրդը գոնե մինչ այս պահը չի ներկայացրել:
Ներկայացվել է միայն սատանայի առջև խոնարհված, ազգային ու պետական դավաճան, աղետաբեր, ստախոս, կեղծարար, զազրախոս, թշնամու առջև ծնկի եկած մարդու և նրա ղեկավարած աղանդի հեռացում իշխանությունից:
Իսկ նոր վարչապետ ու կառավարուոյուն կձևավորի այս խորհրդարանը՝ ՀՀ Սահմանադրության բոլոր պահանջներին համապատասխան:
Այնպես որ, լռեք ու սպասեք ձեր գործած աններելի մեղքերի ու հանցանքների պատասխանատվության ժամին, ինչը շատ մոտ է, երբեք այսքան մոտ չի եղել...»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան