Սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդը

«Իսլամական պետության» (ԴԱԻՇ) բարձրաստիճան հրամանատարը, որի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար 5 միլիոն դոլար պարգև էր սահմանվել, սպանվել է անվտանգության ուժերի կողմից, որի կազմում են Մալիի, Բուրկինա Ֆասոյի և Նիգերի զորքերը: Այս մասին հայտնել է Մալիի պետական հեռուստատեսությունը։
Մալին Բուրկինա Ֆասոյի և Նիգերի հետ մեկտեղ ավելի քան մեկ տասնամյակ պայքարում է զինված խմբավորումների դեմ, այդ թվում՝ Ալ-Քաիդայի և ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցողների: Աֆրիկյան մայրցամաքում ԴԱԻՇ-ի ամենափնտրվող անդամներից մեկը՝ Աբու Հուզեյֆան՝ Հիգգո մականունով, սպանվել է կիրակի օրը Մալիի հյուսիսում գտնվող Մենակա շրջանի Ինդելիման քաղաքում գործողության ժամանակ։
Մարոկկոյի քաղաքացի Աբու Հուզեյֆան հայտնի է Աֆրիկայում ամերիկյան զորքերի վրա մի շարք հարձակումներով: ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար պարգև էր առաջարկել յուրաքանչյուրին, ով տեղեկություններ կտրամադրեր նրա գտնվելու վայրի մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղարության և պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ իրենք տեղյակ են Աբու Հուզայֆայի մահվան մասին Մալիից ստացված հաղորդագրություններից, սակայն լրացուցիչ տեղեկություններ են փնտրում:


Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը (տեսանյութ)
11914:24
Սկանդալ՝ ՀԷՑ-ում
7913:42
«Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը»․ Նարե Սիմոնյան (տեսանյութ)
7912:24
«Հայաստանն այլևս ազգային պետություն չէ»․ Նաիրի Հոխիկյան
7811:12
«Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ մտածված արշավ է գնում»․ Հասմիկ Սողոմոնյան
8409:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
8308:18
«Շանտաժն ու լաչառությունը դարձրել են քաղաքական կատեգորիա»․ Էդուարդ Շարմազանով
7702:06
«Ո՞նց չկարողացանք մարդակենտրոն երկիր ունենալ»․ Սարհատ Պետրոսյան
8101:18