«Արարատ-Արմենիան»` Հայաստանի գավաթակիր

1815
Կիրակի, 12 մայիսի, 2024 թ., 23:48
Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացել է «Ուրարտուն», գոլի հեղինակ է դարձել Միքայել Միրզոյանը: Րոպեներ անց՝ հանդիպման 37-րդ րոպեին, Ալեքսիս Ռոդրիգեսը վերականգնել է հաշվի հավասարությունը: Թիմերն ընդմիջման են գնացել 1-1 հաշվով:
Երկրորդ խաղակեսն անցել է թեժ, սակայն գոլազուրկ պայքարում՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չեն գրանցվել, և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի դիպուկ էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3: Այսպիսով՝ «Արարատ-Արմենիան» նվաճել է իր առաջին գավաթը:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
157Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
25230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
151327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
53727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
150027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
158126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
51125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
59624.10.2026, 19:54