Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկ»-ից

«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է՝ ակումբի հետ երկուս ու կես տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը:
«Դաշյանը երևանյան թիմ էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը: Նա ակումբի հետ առաջին իսկ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի չեմպիոն, ու 8 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանի հավաքական ու մինչև օրս ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկն էր: Պետք է հիշատակել Դաշյանի խփած գոլը Թուրքիայի հավաքականի հետ արտագնա խաղում:
Նույն տարվա եվրագավաթային շրջանում, Դաշյանը աստիճանաբար հավաքելով իր լավագույն մարզավիճակը, օգնել էր թիմին կարևոր հաղթանակներ տանել: Արտակի անվան դիմաց է գրանցված «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում: Նա արտագնա խաղում գրավել է «Բազելի» դարպասը, երկրպագուները կհիշեն նաև կիսապաշտպանի՝ դաշտի կենտրոնից խփած գնդակը շվեդական «Կալմարի» դարպասը: 34-ամյա ֆուտբոլիստը նաև իր անունը գրել է մեր պատմության էջերում՝ խփելով «Փյունիկի» համար շատ կարևոր գնդակ «Շիրակի» հետ առաջնության որոշիչ խաղում, որից հետո ակումբը դարձել է Հայաստանի 16-ակի չեմպիոն: Արտակը 2023/24 մրցաշրջանում նաև կրում էր ավագի թևկապը:
Դաշյանը, ընդհանուր առմամբ, 98 հանդիպում է անցկացրել նռնագույն մարզաշապիկով՝ դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ»,- նշված է հաղորդագրության տեքստում։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
157Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
25230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
151327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
53727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
150027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
158126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
51125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
59624.10.2026, 19:54