Բայդենը՝ որդու դատավճռի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է երդվյալ ատենակալների ժյուրիի՝ վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ նրա որդին՝ Հանթեր Բայդենը, մեղավոր է ճանաչվել զենք պահելու գործով։
«Ինչպես անցած շաբաթ խոստացել էի, ես ընդունում եմ դատավճռի արդյունքները։ Ես միշտ կլինեմ Հանթերի և մեր ընտանիքի մնացած անդամների կողքին՝ ցուցաբերելով սեր և աջակցություն: Ոչինչ երբեք չի փոխի դա»,- NBC News-ը մեջբերում է Բայդենի խոսքը։
Հանթեր Բայդենը հունիսի 11-ին մեղավոր է ճանաչվել զենքի պահման հետ կապված խախտումների գործով մեղադրանքի բոլոր 3 կետերով: Երդվյալ ատենակալների որոշման համաձայն՝ նա ստել է, որ թմրանյութ չի օգտագործում, երբ ձևակերպել է Colt Cobra 38SPL ատրճանակի գնումը։ ԱՄՆ նախագահի որդուն սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և մինչև 750 հազար դոլարի չափով տուգանք:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բուն TV-ին (տեսանյութ)
2920:18
«Նույն տրամաբանությամբ՝ մրցանակի արժանի են նաև Թալեաթ ու Էնվեր փաշաները՝ հետմահու»․ Կարեն Հեքիմյան
3019:54
«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
5019:30
«Ձեզ՝ բոլորիդ, վերածում են մատաղի «մատելիալի»՝ Ալիևի ոտքերի տակ զոհաբերելու համար»․ Արման Աբովյան
5618:54
Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հետ անժամկետ անվտանգության համաձայնագրի կնքման մասին
10218:30
«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն»․ Նարեկ Կարապետյան
5518:12
«Արցախի հայաթափումն Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5917:54
«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար». Արմեն Աշոտյան
6417:18