Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը․ «Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ, 1948 թվականի, ՄՕԿ-ի որոշմամբ, հունիսի 23-ը նշվում է որպես միջազգային օլիմպիական օր։ 1894թ. հենց այդ օրն է ֆրանսիացի բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում հրապարակել ՄՕԿ-ի հիմնադրման մասին իր պատմական զեկույցը։ Նրա երազանքն էր՝ սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել, համերաշխ աշխարհ կառուցել՝ սպորտը և օլիմպիզմն օգտագործելով որպես յուրատեսակ կամուրջ՝ խաղաղության խթանման, ժողովուրդների բարեկամության, ազգամիջյան հարաբերությունների կարգավորման համար:
Օլիմպիզմի գաղափարներն այսօր միավորում են ամենատարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց: Դրան հերթական անգամ ականատես կլինենք մեկ ամիս հետո՝ Փարիզում մեկնարկելիք ամառային 33-րդ օլիմպիական խաղերի օրերին: Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները:
Հայաստանի ազգային օլիմպիական ընտանիքի անունից բոլոր մասնակիցներին, և առաջին հերթին, իհարկե, մեր երկրի մարզիկներին մաղթում եմ արդար մրցակցություն, արժանապատիվ պայքար և վաստակած ու պատվաբեր հաղթանակներ:
Աստված մեզ օգնական»։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
157Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
25230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
151327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
53727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
150027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
158126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
51125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
59624.10.2026, 19:54