Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի:
Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ուժերը կփորձեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուրը՝ ազատ ոճում, Վարսենիկը՝ բատերֆլայում, իսկ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոնը՝ արագավազքում:
Օլիմպիական խաղերին մասնակցության հնարավորություն ունի նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, եթե այսօր Կապանում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում ցույց տա համապատասխան արդյունք։
Նշենք՝ Բելգրադում օրերս անցկացված ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունից հետո Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հավաքել էին ամենաբարձր վարկանիշային միավորները՝ համապատասխանաբար 825 և 734 միավոր, ինչն էլ լողորդներին Փարիզ մեկնելու իրավունք է ընձեռել:
Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր էին ապահովել 12 մարզիկներ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
34616.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
32515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
46214.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
53813.09.2026, 13:36
Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
135711.09.2026, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
71510.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
85208.09.2026, 21:24
«Արարատ-Արմենիա»-ի հայտացուցակն ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար
218206.09.2026, 19:13