Հովհաննես Հարությունյանը վերադառնում է «Սոչի»
![]() 659 Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 14:24 Ավարտվել է կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի վարձակալության ժամկետը և ֆուտբոլիստը վերադառնում է ռուսական «Սոչի»,- այս մասին հայտնում է «Փյունիկ»-ը: «Հարությունյանը խաղացել է մեր ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում: Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում նպաստեց «Փյունիկի» 16-րդ չեմպիոնությանը: Մրցաշրջանի աշնանային հատվածում Հովհաննեսն իր անվան դիմաց ուներ 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում: Ռուսական ակումբից վերադառնալուց հետո, Հարությունյանը 14 խաղից հետո դարձավ 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ՝ օգնել է մեր թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ: 2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում ունեցավ «Փյունիկի» եվրոգավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ մեր թիմը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետև նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարավ հայկական ակումբների առաջին հաղթանակն եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրոգավաթներում հատկապես փայլեց արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հովհաննեսը մեր թիմից հեռանում է, որպես Հայաստանի կրկնակի չեմպիոն: 157 խաղից հետո «Փյունիկում» իր անվան դիմաց Հարությունյանն ունի խփած 27 գոլ և կատարած 26 արդյունավետ փոխանցում: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվել ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով»,- նշված է տեքստում։ |

ՖԻԴԵ-ի փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 գրոսմայստեր
278Երեկ, 17:30
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր քարտուղար ունի (տեսանյութ)
67130.01.2026, 12:24
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ
102326.01.2026, 13:00
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում է
119725.01.2026, 19:18
«Նոա»-ն հաղթեց Լեհաստանի չեմպիոն «Լեխի»-ն
127624.01.2026, 20:48
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի առաջին խաղում հաղթեց Ուկրաինային
133922.01.2026, 21:18
Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
134421.01.2026, 21:54
«Հիանալի է, երբ կարող ես զանգել հայրիկիդ և 500 հազար դոլար ուզել նոր մեքենայի համար»․ Արման Ծառուկյան
289421.01.2026, 16:46
