Սաուդյան Արաբիան ևս կոչ է արել իր քաղաքացիներին` անհապաղ լքել Լիբանանը

Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին՝ անհապաղ լքել լիբանանյան տարածքը և խուսափել այն տարածքներից, որտեղ զինված բախումներ են տեղի ունեցել, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հայտարարությունը։
Թագավորության դիվանագիտական առաքելությունը չի հստակեցրել, թե Լիբանանի որ շրջաններից է խորհուրդ տալիս խուսափել իր քաղաքացիներին։ Դեսպանությունն ընդգծել է Սաուդյան Արաբիայի՝ Լիբանան մեկնելու արգելքը հարգելու կարևորությունը։
Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը ևս կոչ է արել Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել և խուսափել «անվտանգության գոտիներից», սակայն չի խնդրել լքել երկիրը:
Նախկինում նմանատիպ նախազգուշացումներ էին արել ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Կանադան, Սաուդյան Արաբիան, Կատարը և Ռուսաստանը։
Ինչպես հայտնի է, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Վաշինգթոն կատարած այցի ժամանակ սպառնացել է պատերազմի դեպքում «Լիբանանը քարի դար ուղարկել», թեև ընդգծել է դիվանագիտական լուծման նախապատվությունը։

«Շանտաժն ու լաչառությունը դարձրել են քաղաքական կատեգորիա»․ Էդուարդ Շարմազանով
4202:06
«Ո՞նց չկարողացանք մարդակենտրոն երկիր ունենալ»․ Սարհատ Պետրոսյան
5101:18
«Պետք է Փաշինյանի դեմ զրպարտության համար հաղորդում ներկայացնել դատարան»․ Հրայր Կամենդատյան
4800:30
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
61Երեկ, 22:18
«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
61Երեկ, 21:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
90Երեկ, 20:48
«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
69Երեկ, 20:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
77Երեկ, 19:36