Պուտինը հաղթանակի նոր ծրագիր է մտածել. #ISW

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարող է հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, եթե անորոշ ժամանակով ձգձգի մարտերը, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW): «Պուտինը, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ Ռուսաստանը կարող է անվերջ երկարեցնել պատերազմը և հաղթել քայքայման պատերազմում, եթե կարողանա ապահովել, որ Ուկրաինային զրկեն միջազգային ուժեղ աջակցությունից»,- ասվում է զեկույցում:
Վերլուծաբաններն ասում են, որ 2023 թվականի վերջից ի վեր Ռուսաստանի դանդաղ, բայց կայուն ձեռքբերումները ռազմի դաշտում հաստատում են Պուտինի գնահատականը և խրախուսում են նրան՝ խուսափել ցանկացած իրական հրադադարից, որը կարող է վերջ տալ պատերազմին:
ISW-ն նաև կարծում է, որ պատերազմի սառեցումը ներկայիս սահմանազատման գծի երկայնքով Ռուսաստանին կտրամադրի ռազմավարական և գործառնական առումով կարևոր ուկրաինական տարածք, որտեղից Մոսկվան կարող է վերսկսել ագրեսիան՝ օգտագործելով փորձառու բանակը և վերականգնված պաշտպանական արդյունաբերական բազան:
«ISW-ը շարունակում է կարծել, որ Ուկրաինայում ներկայիս մակարդակով հրադադարը դժվար թե կանգնեցնի ռուսական հետագա ագրեսիան և Ռուսաստանին միայն կրիտիկական ժամանակ կտրամադրի իր ուժը վերականգնելու և Ուկրաինայի դեմ ապագա ագրեսիային պատրաստվելու համար»,- ընդգծել է ինստիտուտը:
Ի թիվս այլ բաների, Մոսկվան ինտենսիվ տեղեկատվական արշավ է անցկացնում, որի նպատակն է՝ դրդել Ուկրաինային՝ բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ ռուսական պայմաններով։ Սա, իր հերթին, միայն կթուլացնի ուկրաինական պետությունը։
«Ռուսաստանի, արևմտյան կամ այլ փորձ՝ Ուկրաինային Ռուսաստանի հետ վաղաժամ բանակցությունների մղելու համար, միայն կթուլացնի Ուկրաինան և կխրախուսի ռուսական հետագա ագրեսիան Ուկրաինայի ներսում և դրսում»,- ավելացրել է ISW-ն:
Վերլուծաբանները գնահատել են են նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրադադարի խնդրանքը, որը նա հնչեցրել է Կիև կատարած իր չհայտարարված այցի ժամանակ։
Փորձագետները եզրակացրել են, որ խնդրանքի կատարումը կարող է հանգեցնել Կրեմլի ավելի լայն ռազմավարական ուղերձին աջակցելուն։ Մասնավորապես, այն նպատակ ունի ստեղծելու Ռուսաստանի Դաշնության ցանկալի օպերատիվ դադար կամ համոզելու միջազգային գործընկերներին՝ հրաժարվել Ուկրաինայից:

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
8803:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
10601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
194Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
123Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
112Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
124Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
210Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
202Երեկ, 21:31