«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել Ագդոն Մենեզեսի հետ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 31-ամյա բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսի հետ:
Մենեզեսը 2013 թվականին բրազիլական «Վիտորիայից» տեղափոխվել է պորտուգալական «Բրագայի» երկրորդ թիմ: Ագդոնը ևս 9 տարի անցկացրել է Պորտուգալիայում՝ հանդես գալով «Մերելինենսեում», «Օլիվեյրենսեում», «Ֆեյրենսեում» և «Վարզիմում»:
Պորտուգալիայի երկրորդ լիգայում Ագդոնը մասնակցել է 149 հանդիպման, հեղինակել 25 գնդակ և կատարել 12 արդյունավետ փոխանցում:
Մենեզեսը 2019/20 մրցաշրջանում «Օլիվեյրենսեի» կազմում՝ Պորտուգալիայի հզորությամբ երկրորդ լիգայում, 13 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու: Նույն երկրի գավաթի և լիգայի գավաթի խաղարկություններում էլ մեր նորեկն անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
2022/23 մրցաշրջանից սկսած բրազիլացին մրցելույթներն է սկսել Հայաստանում: Հարձակվողը պաշտպանել է «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» գույները՝ մասնակցելով 56 հանդիպման (9 գոլ, 4 ասիստ):
Ագդոնը «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ 6 խաղի է մասնակցել Կոնֆերենցիաների լիգայում. Մենեզեսը 3 անգամ է աչքի ընկել եվրագավաթի որակավորման փուլում՝ հեթ-տրիկ գրանցելով Տիվատի «Արսենալի» դեմ խաղում:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
145Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
24430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
148927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
52827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
148027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
156126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
50725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
59224.10.2026, 19:54