Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ
![]() 695 Շաբաթ, 13 հուլիսի, 2024 թ., 23:00 Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում էր 9 վարկանիշային և տարիքային խմբերով, որոնցից 6-ում մեր հայ շախմատիստները դարձել են հաղթողներ: Բ խմբում հաղթող դաձավ Մենուա Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Բ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արարատ Ստեփանյանը, ով 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Բ խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Վերոնիկա Խաչատրյանը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ Մելինե Հարությունյանը: Բ խմբում մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Դավիթ Բաղդասարյանը, իսկ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Նարեկ Մկրտչյանը: Գ խմբում հաղթող դաձավ Արայիկ Յավրյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Գ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Սարգիս Արտակի Մանուկյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Գ խմբում աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վիկտորյա Շառաջյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Նատալի Քեշիշյանը: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Գոռ Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արմեն Հարությունյանը, ով 7 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում հաղթող դարձավ Անգելինա Միրաքյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Նատալի Աֆիյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 3-րդ հորիզոանկանում է Արաքս Ավետիսյանը, իսկ 4-րդ՝ Սինգ Լիդա Ծիենը: Մինչև 10 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Միքայել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: |

Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ (տեսանյութ)
118Երեկ, 21:42
Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
28122.04.2026, 22:06
Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
26322.04.2026, 22:00
Հայ սամբիստները հաղթել են ադրբեջանցիներին ու դարձել աշխարհի չեմպիոն
27122.04.2026, 21:00
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
39621.04.2026, 23:12
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
24621.04.2026, 22:12
Կարեն Ասլանյանը՝ ԵԱ քառակի բրոնզե մեդալակիր
27921.04.2026, 20:48
Մեր հավաքականի ծանրամարտիկների շապիկներից բացակայում են ազգային խորհրդանիշները, նույնիսկ ARMENIA գրված չէ
29221.04.2026, 19:54
