Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին և սեպտեմբերին հրավիրել Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, hայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ։
235 տարի առաջ այս օրը համաշխարհային պատմագրության մեջ ամրագրվեց ոչ միայն որպես ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության համար ֆրանսիացի ժողովրդի արդար պայքարի, այլև համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ժողովրդա-վարության հաղթանակի օր։
Ոգեշնչվելով համամարդկային նշանակություն ունեցող այդ բարձր արժեքներից՝ Հայոց ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապաստանած բազմաթիվ հայորդիներ ստեղծագործել, արարել և նույնիսկ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Ֆրանսիայի, նրա ազատության և նրա դավանած արժեքների։ Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայում պետական ամենաբարձր մակարդակով հայազգի զավակներին արժանին մատուցելու համար, որոնց թվում էր Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը, ում աճյունն ընթացիկ տարվա փետրվարին Ձեր որոշմամբ տեղափոխվեց Պանթեոն։
Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները, որոնք խարսխված են դարերի փորձությունները հաղթահարած և թրծված անկեղծ բարեկամության, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքերի վրա։ Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը՝ հնարավորություն տալով նախանշել մեր պետությունների միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղիները։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար հայ ժողովրդի կողքին կանգնելու, մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու Ձեր վճռական հանձնառության և անմիջական դերակատարության համար:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ պետական այցով այս տարվա սեպտեմբերին Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը։
Վերստին շնորհավորելով և Ձեզ հղելով խաղաղության, զարգացման ու բարգավաճման լավագույն մաղթանքներ Ֆրանսիայի միասնականությունը և հերոսական պատմությունը խորհրդանշող տոնական այս օրվա առթիվ՝ խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության համար»․ Վահագն Խաչատուրյան
1814:24
«Ժամն է՝ սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին»․ ՀՅԴ
6311:12
«Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում»․ Սերժ Սարգսյան
6911:06
«Սարդարապատի համախմբվածության օրինակով պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն»․ Ռոբերտ Քոչարյան
6710:42
«Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար»․ Նիկոլ Փաշինյան
7310:12
«Եվրոպան կխեղդի հայ արտադրողին». Պեսկովը հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ հայտարարություններով
199Երեկ, 20:09
«ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, անբարոյական քայլը»․ Աշոտ Դանիելյան
143Երեկ, 12:48
«ՀՀ-ն ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման վերաբերյալ նամակ չի ստացել». ՏԿԵՆ
127Երեկ, 11:08