Նեթանյահուն ելույթ է ունեցել Քոնգրեսում՝ արժանանալով հանրապետականների ծափահարություններին և դեմոկրատների անտեսմանը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունեցել Քոնգրեսում՝ կոչ անելով գլոբալ դաշինք ստեղծել Իրանի դեմ և քննադատելով Վաշինգթոնում պաղեստինցի ակտիվիստներին, որոնք բողոքում են Գազայի պատերազմի դեմ։
«Երբ մենք պայքարում ենք Իրանի դեմ, մենք պայքարում ենք ԱՄՆ-ի ամենաարմատական և արյունարբու թշնամու դեմ»,- ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ասել է Նեթանյահուն։
«Մեր պայքարը նաև ձեր պայքարն է, և մեր հաղթանակը կլինի ձեր հաղթանակը։ Բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է միանան այդ դաշինքին։ Իրանը ֆինանսավորում է ԱՄՆ-ում բողոքի ակցիաները»,- ասել է Նեթանյահուն, մինչդեռ այդ պահին պաղեստինամետ ակցիա էր ընթանում Կապիտոլիումի շենքի դիմաց։
Նեթանյահուն հերքել է Իսրայելի հասցեին հնչող քննադատություններն ու Գազայի պատերազմը ներկայացրել որպես իր երկրի գոյատևման պայքար՝ պահանջելով արագացնել ԱՄՆ-ից ռազմական օգնության տրամադրման գործընթացը:
Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ մի քանի բուռն ծափահարություններ են հնչել, մինչդեռ դահլիճում ներկա չեն եղել առնվազն 39 օրենսդիրներ, գրեթե բոլորը՝ դեմոկրատներ:
Նրանց թվում է Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ով հայտարարել է, որ Նեթանյահուի այցն անտեղի է։
Ինչպես նշում է BBC-ն, Նեթանյահուն իր ելույթում գրեթե չի հիշատակել Գազայում պահվող պատանդներին հրադադարի դիմաց ազատ արձակելու շուրջ բանակցությունները։

«Թրամփի և Զելենսկու հարաբերությունները հասել են իրենց ամենացածր կետին 2025թ-ին Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից ի վեր». #WSJ
10516:04
«ՀՀ-ից ՌԴ գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայի վրա». Руспродсоюз
12714:47
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է այնպիսի Ռուսաստան, ինչպիսին այն կա՝ ո'չ ավել ու ո'չ էլ պակաս». Արա Պողոսյան
7614:18
Զելենսկին հրաժարվել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները՝ չնայած Թրամփի պահանջներին
13414:06
Թրամփն առաջարկել է Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր անունով
14312:30
«Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա». Մասկ
16310:07
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
10609:12
«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
14302:06