Ուկրաինան հարձակվել է ռուսական նավթային պահեստի վրա, հրդեհ է բռնկվել

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինացի զինվորականներն այս գիշեր հարձակվել են Կուրսկի մարզում գտնվող «Պոլևայա» նավթային պահեստի վրա։
Վկայակոչելով ուկրաինական հետախուզության տվյալները՝ Գլխավոր շտաբը հայտնել է, որ «նավթային պահեստի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործել», իսկ հետո եղել են «ուժեղ պայթյուններ և հրդեհ, որը, հավանաբար, հասել է նավթամթերքով լի տարաներին»։
Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ «Պոլևայա» նավթային պահեստը բաղկացած է 11 ռեզերվուարից՝ 7000 խորանարդ մետր ընդհանուր ծավալով և «օգտագործվում է, ի թիվս այլ բաների, Ռուսաստանի զինված ուժերի կարիքները հոգալու համար»։
Տեղեկություններ կան նաև Կուրսկի շրջանի էլեկտրական ենթակայանի տարածքում հզոր պայթյունների մասին։ Երկու օբյեկտների ազդեցության մանրամասները ներկայում ճշտվում են:

«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
4923:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
4523:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
7922:30
Շինարարների 35 շենքի ծորակներից կեղտաջուր է հոսել
5822:24
«Երևանի քաղաքապետարանն ու ինքնակամ կառույցները». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
5522:12
Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրն աղտոտված է
6121:52
«1967 թ-ին գրավված Գոլանի բարձունքները կմնան սիրիական տարածք». Ահմեդ ալ-Շարաան՝ ՄԱԿ-ում
16121:25
Ուկրաինան և Ֆինլանդիան ստորագրել են անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիր
14721:00