Պետդուման մերժել է բազմազավակ ընտանիքների հայրերի` զորահավաքից տարկետման մասին օրենքը
![]() 942 Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 21:42 ՌԴ Պետդումայի պատգամավորները հրաժարվել են զորահավաքից տարկետում տալ 3 և ավելի երեխաների հայրերին, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն խնամյալ հաշմանդամ երեխա։ Օրենսդիրների մեծ մասը կարծում է, որ նման միջոցը «կհանգեցնի կադրերի ռեզերվի նվազմանը» և նախաձեռնությունը մերժվել է։ Տարկետմանը կողմ է քվեարկել 450 պատգամավորներից 90-ը, հիմնականում՝ ՌԴ Կոմունիստական կուսակցության և «Արդար Ռուսաստանի» անդամները։ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա»-ի անդամ Անդրեյ Կրասովն ասել է, որ ազգային անվտանգության հարցերը պետք է առաջնահերթություն լինեն ցանկացած մարդու համար, ով առաջին հերթին պարտավոր է պաշտպանել պետությունը, նոր միայն մտածել, թե ինչպես կերակրի իր ընտանիքը։ Պատգամավորի խոսքով՝ բազմազավակ հայրերի տարկետման վերաբերյալ առաջարկվող փոփոխությունը հիմնականում «ոչ թե երեխաներին պաշտպանելու, այլ նրանց գոյությանը սպառնացող վտանգի մասին է»։ Նախաձեռնության հեղինակ Կոմունիստական կուսակցության անդամ Նինա Օստանինան մեջբերել է վիճակագրություն, ըստ որի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մոբիլիզացիայի շրջանակներում ուղարկվել է մինչև 18 տարեկան 3 և ավելի երեխաների 907 հայր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների 100 հայր: Ընդ որում, տարկետում է ստացել ընդհանուր առմամբ 834,2 հազար ռուսաստանցի, որից 256 հազարը կամ 30 տոկոսը ՏՏ ոլորտի, 170 հազարը կամ 20 տոկոսը բանկային ոլորտի աշխատակիցներ են։ 2022 թվականի հոկտեմբերին, երբ Ռուսաստանում մոբիլիզացիա էր ընթանում, պաշտպանության նախարարությունը տարկետում էր տրամադրել մինչև 16 տարեկան 3 խնամյալ երեխա ունեցող հայրերին։ Բայց 2023 թվականի հունվարին Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ստորագրեց այս նորմը վերացնող փաստաթուղթ։ Գործող օրենսդրության համաձայն՝ մոբիլիզացիայից տարկետում է տրվում նրանց, ովքեր իրենց խնամքի տակ ունեն անչափահաս եղբայր կամ քույր, ինչպես նաև ռուսաստանցիներին, ովքեր մինչև 16 տարեկան չորս և ավելի երեխաներ ունեն։ Միայնակ հայրերը նույնպես տարկետման իրավունք ունեն։ |

«ՀՀ նոր Սահմանադրությունում առաջարկում եմ վարչապետին ներկայացվող պահանջներին ավելացնել մի տեղեկանքի պահանջ». Հովսեփ Կուբատյան
65Երեկ, 23:54
Փենթագոնը քննարկում է Խարգ կղզու գրավման համար 3000 դեսանտ ուղարկելու հարցը
123Երեկ, 23:48
«Մեր ազգային արժեհամակարգում նման խեղված բարոյազուրկ վարքաբանություն գոյություն չունի». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
102Երեկ, 23:30
«Իրանը հրաժարվել է միջուկային զենք մշակելու իր ծրագրերից». Թրամփ
159Երեկ, 23:20
Մի շարք ՀԿ-ներ դատապարտել են Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու խոսույթը
111Երեկ, 23:18
«ՀՀ-ում «պատերազմի կուսակցությունները» բերում են խաղաղություն, իսկ «խաղաղության կուսակցությունները»՝ պատերազմ»». Կարեն Հեքիմյան
143Երեկ, 22:18
Թեհրանը նախատեսում է մի շարք «անակնկալներ»
207Երեկ, 21:56
«Արցախը խուրդել է, բայց հայտարարում է, թե ինքն ամենաշատ ֆինանսական օգնությունն է տվել». Արգիշտի Կիվիրյան
149Երեկ, 21:54
