«Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել». Արթուր Դավթյան

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը վաստակած մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Վահագն Դավթյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող՝ «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար, պատմել խաղերի ընթացքի մասին․
«Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր: Եզրափակչում, որքան դժվար է վերջինը ելույթ ունենալը, բայց նաև հեշտ է այն առումով, որ տեսա բոլոր մրցակիցներիս ելույթները, հասկացա, որ պետք է առավելագույն մասնակցություն ունենալ՝ հաղթանակի հասնելու համար: Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի: Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

«Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»․ Հենրիխ Մխիթարյան
44Երեկ, 23:18
«Հենրիխի կենսագրությունը միայն ֆուտբոլի մասին չէ»․ Հակոբ Բադալյան
80Երեկ, 15:18
«ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա»․ ՖԱՖ
10318.06.2026, 23:48
Արամ Դանիելյանը քիչ առաջ Բաթումում հաղթեց թուրք մրցակցին (լուսանկար)
14718.06.2026, 20:18
Թենիսի Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Իսլանդիային
9818.06.2026, 19:48
Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կարլսենին
9718.06.2026, 19:18
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան
21915.06.2026, 12:42
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
31813.06.2026, 15:18