«Արթուրն իրական լեգենդ է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհակալ ենք Քեզ, Արթուր Ալեքսանյան։
Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի կենդանի լեգենդ է։
Կյանքն ու մասնավորապես սպորտը բաղկացած է հաջողությունից ու ձախողումից,հաղթանակից ու պարտությունից։
Ողջ հայությունը Փարիզ 2024-ից նախ և առաջ սպասում էր Արթուր Ալեքսանյանի օլիմպիական ոսկիին։
Բայց այս անգամ ճակատագիրը ժպտաց հակառակորդին։
Արթուրն իրական լեգենդ է։
Նա եզակի մարզիկներից է, ով 4 օլիմպիադաներում /Լոնդոն-2012,Ռիո-2016,Տոկիո-2020,Փարիզ-2024/ եղել է ուժեղագույնների շարքում։
Արթուրը 4 օլիմպիական շրջան ֆավորիտ է։
Նույնիսկ երեկվա մենամարտից հետո նա մնում է ֆավորիտ։
Նա նորագույն շրջանի հայ մեծագույն սպորտսմենն է։
Նա ասելիք ու անելիք հաստատ ունի։
Նա դեռ մեզ ուրախացնելու է։
Արթուրը ոչ միայն հզոր մարզիկ է։
Բոլորս ենք հիշում Ռիո 2016 -ը, երբ Արթուրը պարգևատրման արարողությանը դուրս եկավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերված համազգեստով։
Արթուրը հաղթանակի սիմվոլ է:
Շնորհակալ ենք Քեզ, Արթուր Ալեքսանյան»։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
142Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
24230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
148327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
52627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
147527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
155626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
50625.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
59124.10.2026, 19:54