«Հպարտ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը միջազգային առաջնություններում»․ Էլինա Ավանեսյան

Ինչպես հայտնել էինք, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
Առաջիկայում 21-ամյա մարզուհին ՀՀ դրոշի ներքո հանդես կգա ԱՄՆ Ցինցինատիի մրցաշարում, որը կմեկնարկի օգոստոսի 11-ին, այնուհետև կմասնակցի ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարին: Այն կմեկնարկի օգոստոսի 26-ին:
«Շատ հպարտ եմ, որ այսուհետ ներկայացնելու եմ Հայաստանը միջազգային առաջնություններում: Սա բացառիկ հնարավորություն է և հարգանքի տուրք իմ արմատներին, հայրենիքին և ընտանիքին, ովքեր միշտ աջակցել են ինձ»,- մարզական քաղաքացիությունը փոխելուց հետո ասել է Ավանեսյանը:
Ավանեսյանն ընդգծել է՝ որպես հայ մարզիկ ձգտում է մեծ նվաճումների հասել և ապագայում Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել:
«Ես ուզում եմ նաև ոգեշնչել սկսնակ մարզիկներին և խրախուսել երիտասարդներին զբաղվել սպորտով: Ես սկսեցի թենիս խաղալ մի փոքր քաղաքային խաղահրապարակում՝ իմ համայնքի աջակցությամբ, և իրականություն դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալու անհավանական երազանքս։ Հույս ունեմ, որ խոստումնալից հայ մարզիկները նույնպես կարող են անցնել այս ուղին և ստանալ նույնպիսի աջակցություն»,- եզրափակել է Ավանեսյանը:
Իսպանիայի ՀՀ դեսպանությունում այսօր տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։
21-ամյա Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկում։ Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր նորամուտը նշել է 2022 թվականին։ 2023 թվականի մայիսին Ավանեսյանը հաղթել է կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս նվաճելով Գերմանիայում:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
140Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
24030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
147527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
52327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
146827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
154926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
50525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
59024.10.2026, 19:54