Մրցավարությունն անարդար էր․ «Ժողովուրդ»
![]() 437 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ., 08:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օլիմպիական խաղերի ամենաշոկային հարվածը հայ մարզասերների համար լեգենդար Արթուր Ալեքսանյանի արծաթե մեդալի նվաճումն էր, քանի որ հայ հանրությունը վստահ էր, որ նա ոսկե մեդալակիր է լինելու՝ անվիճելիորեն: Բայց, պարզվում է, լուրջ խնդիրներ կան. մենք կրկին ազգովի բախվել ենք անարդարության և պետք է պայքարենք, որպեսզի Արթուր Ալեքսանյանը ևս արժանա ոսկե մեդալի: -Մեր մարզիկների պատրաստվածությունը բարձր եմ գնահատում. նրանք բոլորն էլ հանդես եկան արժանիորեն։ Արթուր Ալեքսանյանը, հատկապես, ցույց տվեց, թե ինչու է նա հանդիսանում հայ ամենատիտղոսակիր մարզիկը։ Արթուրը նաև համաշխարհային ընբշամարտի պատմության մեջ է ամենատիտղոսակիրներից։ Միայն Լոպեզն ունի օլիմպիական 5 մեդալ, Կարելինը՝ 4 և Ալեքսանյանը՝ 4. սա գրեթե անգերազանցելի նվաճում է։ -Տպավորություններս, անկեղծ ասած, բացասական են։ Իմ դիտարկմամբ՝ մրցավարությունը ոչ միայն անարդար էր, այլև խայտառակ կերպով. սա օլիմպիական խաղերին հարիր մրցավարություն չէր։ – Ի՞նչ նկատի ունեք, կպարզաբանե՞ք։ Եթե չմերժվեր հայկական կողմի բողոքը, Արթուր Ալեքսանյանը կհաղթե՞ր։ – Միանշանակ, Արթուրին ևս պետք է ոսկե մեդալ տրվի: Արթուրի կարիերայում սա առաջին դեպքը չէ, երբ անարդար մրցավարությունը խոչընդոտում է նրա հաղթանակը։ Հիշենք՝ Տոկիո 2021-ը։ Նախկինում այդ դեպքերը անտեսվել են, բայց այս անգամ չպետք է լռենք, դա ստորություն կլինի։ Մարզիկներով միայն հպարտանալը բավարար չէ, պետք է տեր կանգնել նրանց հաղթանակներին։ Եվ այս անգամ պետք է գնալ մինչև վերջ, ու հաղթանակը մերը կլինի։ Սա կօգնի, որպեսզի հետագայում էլ մեր մարզիկները պաշտպանված լինեն։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ Արթուր Ալեքսանյանին՝ հայկական սպորտի կենդանի լենգենդին, Փարիզից դիմավորեն որպես օլիմպիական չեմպիոնի։ Արթուրն իսկապես հաղթել է, և սա բարոյական հաղթանակների հերթական շարքից չէ։ Եթե այս անգամ էլ մենք մեր մարզիկներին տեր չկանգնենք, ապա կկործանենք սպորտը, ու կկորցնենք պրոֆեսիոնալ մարզիկների»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

ՖԻԴԵ-ի փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 գրոսմայստեր
246Երեկ, 17:30
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր քարտուղար ունի (տեսանյութ)
64930.01.2026, 12:24
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ
101526.01.2026, 13:00
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում է
118925.01.2026, 19:18
«Նոա»-ն հաղթեց Լեհաստանի չեմպիոն «Լեխի»-ն
126624.01.2026, 20:48
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի առաջին խաղում հաղթեց Ուկրաինային
133422.01.2026, 21:18
Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
133721.01.2026, 21:54
«Հիանալի է, երբ կարող ես զանգել հայրիկիդ և 500 հազար դոլար ուզել նոր մեքենայի համար»․ Արման Ծառուկյան
287421.01.2026, 16:46
