Թուրքիան և Իրաքը համագործակցության հուշագիր են ստորագրել

Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարությունները ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ Անկարայում կայացած բանակցությունների և երկու երկրների պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության բարձր մակարդակի մեխանիզմի հանդիպման արդյունքների վերաբերյալ ասուլիսում։
«Մեր երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր ռազմական ոլորտում, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում։ Մենք ակնկալում ենք մեր համագործակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Ֆիդանը։
Երկու երկրների միջև անվտանգության բարձր մակարդակի մեխանիզմի համակարգման կենտրոնն ստեղծվել է ապրիլին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաք կատարած այցից հետո։ Կենտրոնի խնդիրներից են ընդհանուր սահմանների պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
7703:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
9601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
181Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
115Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
109Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
120Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
202Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
195Երեկ, 21:31